Ասա ինձ ով է ընկերդ

Ասա ինձ ով է ընկերդ

Բազմաթիվ ծնողներ վախենում են՝ իմանալով, որ իրենց տղան կամ աղջիկը մտացածին ընկեր ունի, ում հետ խոսում է, խաղում ինչպես իսկական ընկերոջ հետ։ Ի՞նչ է կատարվում երեխայի հետ։

Երկար ժամանակ համարում էին, որ գոյություն չունեցող ընկերոջ հորինում են հիմնականում ինքնամփոփ, անինքնավստահ, ամաչկոտ երեխաները։ Մեծ Բրիտանիայում Դարեմի համալսարանի հետազոտողները դոկտոր Չարլզ Ֆերինգոյի ղեկավարությամբ հանգել են հակադարձ եզրակացության․ այդպիսի երեխաները պակաս ամաչկոտ են, քան իրենց հասակակիցները, նրանց երևակայությունն ավելի զարգացած է և ավելի լավ են հասկանում այլ մարդկանց։ Խնդիր է առաջանում միայն այն ժամանակ, երբ ֆանտազիաները համատեղվում են տարօրինակ, իրավիճակին չհամապատասխանող վարքի հետ։

Ինչ վերաբերում է մտացածին ընկերոջը, ապա երեխաները սովորաբար հորինում են նրանց լրացնելու իրենց չունեցածը, օրինակ՝ քրոջը կամ եղբորը, ում կուզեին ունենալ, կամ շնիկին։ Դա յուրահատուկ հուշում է ծնողներին այն մասին, որ երեխան իրեն միայնակ է զգում։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…