Տեսախաղերը դանդաղեցնում են հիվանդության զարգացումը

Տեսախաղերը դանդաղեցնում են հիվանդության զարգացումը

Տարեկան մոտավորապես երեսուն հազար մարդ հիվանդանում է Պարկինսոնի հիվանդությամբ։ Ընդ որում՝ այս հիվանդությունը նկատելիորեն «երիտասարդանում» է․ ախտանշանները՝ մկանային դող, կուչ եկած, կորացած կեցվածք, հաճախ են արտահայտվում 35-40 տարեկանում։

Ջորջիանայի (ԱՄՆ) բժշկական քոլեջի հետազոտողները պարզել են, որ հիվանդների առողջությունը նկատելիորեն լավանում է, երբ վերջիններս խաղում են նոր Nintendo Wii Sports խաղային համակարգով, որի կառավարման վահանակը մարդու շարժումներն արտապատկերում է էկրանին, որտեղ դրանք դառնում են խաղի մի մասը։ «Մենք հետևել ենք նրանց ինքնազգացողությանը, ովքեր մեկ ամսվա ընթացքում շաբաթական երեք անգամ մեկ ժամ խաղացել են թենիս, բոուլինգ և բոքս։ Նրանց մկանների ընդհանուր տոնուսը, մատների մանր մտորիկան և շարժվելու հմտությունները լավացել էին, նահանջել էր դեպրեսիան»,- պատմում է հետազոտության ղեկավար բժիշկ-ռեաբիլիտոլոգ Բեն Հարցը։ 

Գիտնականները պարզել են, որ տեսախաղերը խթանում են դոֆամինի սինթեզը, դադարեցնում են հիվանդության զարգացումը, լավացնում կյանքի որակը։ Նրանք համոզված են, որ խաղային տեսահամակարգերն այս հիվանդությունն ունեցող մարդկանց վերականգնման ծրագրերի ապագան են։ 

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…