Երջանիկը երջանկացնում է

Երջանիկը երջանկացնում է

Մեր երջանիկ ընկերները մեզ էլ են վարակում իրենց երջանկությամբ։ Այս եզրակացությանն են հանգել սոցիոլոգ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Քրիստակիսը և ամերիկացի քաղաքագետ Ջեյմս Ֆաուլերը՝ վերլուծելով 1948 թվականին սկսած զանգվածային սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ 

Ուսումնասիրելով հետազոտության մասնակիցների սերունդների կյանքը, ինչպես նաև ընկերական և բարեկամական կապերը, գիտնականները պարզել են, որ հարցվածների 60%-ին կարելի է վստահորեն համարել երջանիկ մարդ։

Հետաքրքիր է, որ նրանք ավելի շատ երջանիկ ընկերներ, բարեկամներ ու հարևաններ ունեին։ Հետազոտողները նաև պարզել են, որ երջանիկ մարդու հետ յուրաքանչյուր շփումը 15%-ով մեծացնում է կյանքից բավարարվածության հավանականությունը, երկրորդ մակարդակի շփումը (ընկերոջ ընկերներ)՝ 10%-ով, երրորդ մակարդակինը (ընկերների ընկերների երջանիկ ընկերներ)՝ 6%-ով։

 «Մենք բոլոր կապված ենք, ինչպես կտորի մնացուկներից կարված ծածկոցը, և մեր հուզական վիճակը կախված է հարևան կտորի հուզական վիճակից», – ասում է դոկտոր Կրիստակիսը.

Ոչ միշտ ենք հնարավորություն ունենում մեզ շրջապատել բացառապես դրական մարդկանցով։ Փոխարենը ի զորու ենք երջանկացնել նրանց, ում կողքին մենք ենք։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…