Առողջ կյանքի բանաձևը

Առողջ կյանքի բանաձևը

Google X լաբորատորիայի հետազոտողները մի նախագիծ են սկսել, որի նպատակը առողջ կյանքի բանաձևի բացահայտումն է։  

Baseline Project-ին մասնակցում են հազարավոր կանայք և տղամարդիկ։ Երկու տարի շարունակ հատուկ սարքավորումը կուսումնասիրի նրանց օրգանիզմի գենետիկական և մոլեկուլային կառուցվածքը, ինչպես նաև նրանց վարքը տարբեր իրավիճակներում։ 

Կենսաչափական տվյալների հավաքագրման սարքերն արդեն իսկ մշակվում են Google X լաբորատորիայում (ի դեպ այդտեղ է ստեղծվել նաև Google Glass համակարգչային ակնոցը)։

Նախագծի հիմնական առավելությունը Գուգլի հաշվողական հզորության օգտագործման հնարավորությունն է բոլոր տվյալների մշակման գործում։ Նախագծի իրագործմանը մասնակցում է մոտ հարյուր գիտնական՝ մոլեկուլային կենսաբանններ, քիմիկոսներ, ֆիզիոլոգներ և այլ մասնագետներ։ 

Նրանք հուսով են, որ հավաքագրած տվյալները թույլ կտան մանրամասնորեն ուսումնասիրել բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառները և ստեղծել հիվանդությունների վաղ ախտորոշման նոր միջոցներ։ 

Կենսաբան Էնդրյու Կոնրադը՝ Google X-ի առաջատար գիտնականներից մեկը, նշում է, որ նախագիծը շահույթ չի ենթադրում։ Այն արտացոլում է Գուգլի առաքելությունը, որն է՝ «համակարգել աշխարհի մասին գիտելիքները և դրանք հասանելի ու կիրառելի դարձնել բոլորի համար»։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…