Նորածնի ննջասենյակի կրեատիվ դիզայն. լուսանկարներ

Նորածնի ննջասենյակի կրեատիվ դիզայն. լուսանկարներ

Հոգեբանները նշում են, որ գույներն իրենց ազդեցությունն ունեն մարդու վրա: Դա պետք է հաշվի առնել հատկապես նորածինների և երեխաների ննջասենյակի դիզայնը որոշելիս:

Օրինակ` տաք գույները, ըստ հոգեբանների, հարմարավետության և ջերմության զգացողություն են առաջացնում և այնքան էլ հանգստացնող չեն, ուստի լավագույն տարբերակը չեն ննջասենյակի համար:

Նարնջագույնը էներգիա է հաղորդում, դեղինը երջանկության գույնն է, դրա վառ երանգները բարենպաստ են հիշողության համար, վարդագույնը նուրբ և հանգիստ գույն է, սովորաբար բնորոշ է աղջկական իրերի դիզայնին, կարելի է կիրառել ննջասենյակում, բայց որպես հավելյալ գույն, այլ ոչ թե հիմնական, իսկ կարմիր գույնն առհասարակ խորհուրդ չի տրվում:

Ի տարբերություն տաք գույների սառը գույները հանգստացնող ազդեցություն են ունենում մտքի և մարմնի վրա, դրանք առավել նախընտրելի են ննջասենյակի դիզայնի համար: Կարելի է ընտրել կապույտ գույնը, որը նվազեցնում է անհանգստությունն ու ագրեսիան, կամ կանաչը, որը առողջության և լավ ինքնազգացողության խորհրդանիշն է:

Սպիտակն ու մոխրագույնը պետք է համադրել տաք երանգների հետ, որպեսզի շատ տխուր չստացվի, իսկ ահա սևից պետք է զգուշանալ, քանի որ այն ծանր ու մուգ գույն է, այն լավ կդիտվի մեծ պատուհաններով, շատ լուսավոր սենյակներում:

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…