Էնդոմետրիումի բիոպսիա

Էնդոմետրիումի բիոպսիա

Խորհուրդ է տրվում հետազոտության նմուշը վերցնել դաշտանից հետո 21-24-րդ օրը (28 օր տևողությամբ ցիկլի դեպքում)։ Պրեպարատների գունավորումը կատարում են հեմատոքսիլինով և էոզիոնով կամ ըստ Վան-Գիզոնի։

Պրեպարատների գնահատման ընթացքում հաշվի են առնում էնդոմետրիումի ֆունկցիոնալ շերտի մորֆոլոգիական առանձնահատկությունները, ստրոմայի և գեղձերի կառուցվածքի բնույթը, գեղձերի առանձնահատկությունները։

Բնական վիճակում ցիկլի լյուտեինային փուլում գեղձերը լայնացած են լինում, գեղձային էպիթելի բջիջների ցիտոպլազման՝ բաց գույնի, միջուկը՝ գունատ, գեղձերի լուսանցքում երևում է արտազատուկը։

Պրոգեստերոնի գերարտադրության պատճառով գեղձերը փոփոխվում են․ նեղ են կամ մի փոքր լայնացած, ուղիղ կամ ալիքավոր, գեղձային էպիթելը ցիլինդրանման, բարձր, միջուկը՝ մեծ։

Գեղձային-կիստոզային հիպերպլազիան բնորոշվում է գեղձերի կիստոզային լայնացմամբ, էպիթելի ուժգնացված պրոլիֆերացիայով, դրա բջիջների հաստացմամբ։

Դիտեք բժշկական անիմացիան՝ Էնդոմետրիումի բիոպսիա

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ժամանակակից մայրական բժշկության մեջ ոչ ինվազիվ…

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …