Տրամադրությունը բարձրացնող և առույգացնող սնունդ

Տրամադրությունը բարձրացնող և առույգացնող սնունդ

Հանգստանալու, սթրեսի մակարդակը նվազեցնելու, ընդհանուր ինքնազգացողությունը լավացնելու և քունը բարելավելու հարցում մեծ է ճիշտ սնուցման դերը։ Ահա այդպիսի մի քանի սննդամթերք։

Յուղոտ ձուկ և ձեթ

Յուղոտ ձուկը (թունա, կարմրախայտ, անչոուս, սկումբրիա և այլն) և տարբեր տեսակի ձեթերը (արևածաղկի, ձիթապտղի, կտավատի և այլն) հարուստ են օմեգա-3 անփոխարինելի ճարպաթթվով։

Օրգանիզմն ինքնուրույն չի արտադրում այդ խմբի թթուներ, ուստի դրանք պետք է ստանալ սննդից։ Օմեգա-3-ը ակտիվացնում է քունը կարգավորող մելատոնին հորմոնի արտադրությունը։

Դառը շոկոլադ և սերմեր՝ արևածաղկի, քունջութի

Մուգ շոկոլադը (նվազագույնը 70% կակաո), քունջութի և արևածաղկի սերմերը, ինչպես նաև նուշը հարուստ են մագնիումով։ Վերջինս անհրաժեշտ էամուր ատամներ և ոսկորներ ունենալու համար, խթանում է հիշողությունը և օգնում է պայքարել սթրեսի դեմ, դրա պակասը հանգեցնում է դյուրագրգռության։

Ամինաթթուներով հարուստ մթերքներ

Ամինաթթուները մասնակցում են օրգանիզմում ընթացքող քիմիական բազմաթիվ ռեակցիաների և նյարդաթելերով ինֆորմացիայի տեղափոխմանը, բարձրացնում են մտավոր աշխատունակությւոնը, օրգանզիմը մաքրում են ազատ ռադիկալներից և թույներից։

Տրիպտոֆան ամինաթթուն պատասխանատու է ուղեղի աշխատանքի և հոգեկան վիճակի համար, ուղղակիորեն ազդում է սերոտոնինի՝ «երջանկության հորմոնի» արտադրության վրա։ Այդ ամինաթթուն են պարունակում մաղադանոսը, դդմի սերմերը, վարսակի փաթիլները, պանիրը, սոյան, նուշը, բանանը, կաթնամթերքը, գազարը, սպանախը և այլն։

 

Խմբագրեցինք psychologies.ru-ից

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ժամանակակից մայրական բժշկության մեջ ոչ ինվազիվ…

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …