Լայպցիգում բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել 6կգ քաշով երեխա

Լայպցիգում բնական ճանապարհով լույս աշխարհ է եկել 6կգ քաշով երեխա

Լայպցիգի (Գերմանիա) համալսարանական կլինիկայում հուլիսի 26-ին լույս աշխարհ է եկել Գերմանիայի տարածքում երբևէ ծնված ամենածանրաքաշ երեխան: 

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, աղջնակը, որին անվանել են Ժասլին (Jasleen), ծննդյան պահին կշռել է 6,11կգ , հասակը՝ 57.5 սմ:

Աղջնակը ծնվել է բնական ճանապարհով՝ չնայած որ նմանատիպ դեպքերում կատարվում է կեսարյան հատում: Նրա 31-ամյա մայրը՝ Մարիան, անակնկալի է եկել՝ տեղեկանալով երեխայի քաշի մասին: Պարզվել է, որ երեխայի նման չափսը պայմանավորված է հղիության երրորդ եռամսյակում զարգացած գեստացիոն դիաբետով, ինչը ժամանակին չի ախտորոշվել:

 

Աղբյ.՝ dailymail.co.uk

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…