Սոցկայա Օլգա Լեոնտիի

Սոցկայա Օլգա Լեոնտիի

Գիտական աստիճան (կոչում)

Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՌԲՏԳԱ-ի ակադեմիկոս մանկաբարձ-գինեկոլոգ

Պաշտոն

Մանկաբարձ-գինեկոլոգ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում»
Հասցե` Հայաստան, 0009, Երևան, Աբովյան փող., 34/3 շենք

Հեռ.` (+374)10 544367 (+374)94 008177
Էլ. հասցե` sotskaya.olga@gmail.com
Facebook` www.facebook.com/sotskayaa 

Կրթություն

 1966 թ-ին ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը:

1966-1972 թթ. սովորել է ԵրԲԻ բուժական ֆակուլտետում:

Ինտերնատուրան ավարտելուց հետո մասնագիտացել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով` Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում:

Բժշկական պրակտիկա

1974-1993թթ. աշխատել է Հանրապետական Տուբ. Կլինիկական հիվանդանոցում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

Մասնագիտացել է ֆտիզիոգինեկոլոգիայի գծով` Մոսկվայում, Լենինգրադում և Կիևում:
ՀՀ առաջին ֆտիզիոգինեկոլոգիական ծառայության կազմակերպիչն է:

Մասնակցել է միջազգային համագումարների և սիմպոզիումների կազմակերպման աշխատանքներին Խորվաթիայում, Մոսկվայում և այլն:

1993-1995թթ. աշխատել է Ա.Լ.Միքայելյանի անվ. Վիրաբուժության ինստիտուտում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

1995-2004թթ. աշխատել է «Վերածնունդ» պլաստիկ ուրոգինեկոպրոկտոլոգիայի կենտրոնում:

1998թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանում կանանց սեռական տուբերկուլյոզի կլինիկական ընթացքը և նրա ախտորոշման ժամանակակից սկզբունքները» թեմայով:

2001թ-ից Մ.Հերացու անվ. ԵրՊԲՀ ֆտիզիոպուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

2004-2005թթ.աշխատել է 2-րդ կլինիկական հիվանդանոցում` որպես գինեկոլոգ:

2005-2012 թթ. Աշխատել է «Նյու-Մեդ» կլինիկայի ուրոգինեկոլոգիայի կենտրոնում' որպես մանկաբարձ-գինեկոլոգ:

2012 թ-ից` Մանկաբարձ-գինեկոլոգ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնում»

Անդամակցություն

2006թ-ից Ռուսաստանի բժշկա-տեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է:
2007թ-ից հանդիսանում է ՀՀՏԴ-ում ֆտիզիոգինեկոլոգիայի գծով պաշտոնական խորհրդատու:

Գիտական աշխատանքներ

Մեկ մենագրության, տպագրված 40-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է: Ունի տպագրված աշխատանքներ տեղական և արտասահմանյան ամսագրերում:

[gallery id=4]

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…