Ճի՞շտ է, որ դաշտանի ժամանակ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ
Դաշտանի ժամանակ սիրով զբաղվելը գրավում է որոշ տղամարդկանց իր արգելվածությամբ, իսկ կանանց՝ հղիանալու ցածր հավանականությամբ: Պետք է ասել, սակայն, որ կանայք, չդիմադրելով կրքին, սեռական հարաբերություն են ունենում այդ օրերին՝ գլխի չընկնելով, որ այդպիսով վտանգի են ենթարկում իրենց առողջությունը: Այսպիսով, արդյո՞ք ճիշտ է, որ դաշտանի ժամանակ չի կարելի սեռական հարաբերություն ունենալ:
Իրականում չի արգելվում, բայց և խորհուրդ չի տրվում տարատեսակ բորբոքային խնդիրներից խուսափելու համար: Եթե այնուամենայնիվ անխուսափելի է հարաբերությունը, ապա պետք է լինի միայն անմիջապես ցնցուղ ընդունելուց հետո:
Դաշտանի շրջանում բացվում է արգանդի պարանոցը, որպեսզի դաշտանային արյունը դուրս գա արգանդի խոռոչից, և արգանդի լորձաթաղանթը վերափոխվի: Ուստի այս ժամանակ բարձրանում է արտաքին միջավայրից էնդոմետրիում՝ արգանդի խոռոչ վնասակար մանրէների ներթափանցման հավանականությունը: Այս է պատճառը, որ ավելի նախընտրելի է դաշտանի օրերին սեռական հարաբերությունից պարզապես զերծ մնալ և պահպանել հիգիենայի կանոնները:
Նմանատիպ նյութեր
Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)
Դաշտանային ցիկլը ծննդաբերությունից հետո
Առատ դաշտան. պատճառները և բուժումը
Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ
Նախադաշտանային համախտանիշը որպես գոյապայքարի միջոց