Պարզվել է, որ նախքան հղիանալը կնոջ սննդակարգն ազդում է երեխայի գեների վրա

Պարզվել է, որ նախքան հղիանալը կնոջ սննդակարգն ազդում է երեխայի գեների վրա

Շատերը հանդիպած կլինեն «Մենք այն ենք, ինչ ուտում ենք» արտահայտությանը: Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Էնդրյու Պրենտիսը լրացնում է այս արտահայտությունը՝ նշելով, որ կարևոր է նաև այն, թե ինչ են ուտում մայրերը մինչև իրենց երեխաների լույս աշխարհ գալը:

Պրոֆեսոր Էնդրյու Պրենտիսի նոր հետազոտությունը վառ ապացույցն է այն բանի, որ նախքան հղիությունը կնոջ պահպանած սննդակարգն ազդում է երեխայի գեների վրա: Ավելին՝ կնոջ սննդային սովորությունները կարող են ամբողջ կյանքում պայմանավորել ապագա երեխայի առողջությունը:

Եթե որևէ մեկը ցանկանում է օգտակար տեղեկություններ ստանալ ներկայում իր առողջական վիճակի մասին, ապա լավ կլինի արյան հետազոտություն կատարել: Մոր դիետայի ազդեցությունը երեխայի առողջության վրա ուսումնասիրելու նպատակով պրոֆեսոր Էնդրյու Պրենտիսը հետազոտել է Արևմտյան Աֆրիկայի գյուղական համայնքներում ապրող կանանց, որտեղ ամբողջ բնակչության խոհարարական նախընտրությունները կախված են եղանակից:

Իր գործընկերների հետ Պրենտիսը 170 հղի կանանց արյան մեջ հետազոտեց տարատեսակ սնուցիչների պարունակությունը: Այդ կանանց կեսը հղիացել էր անձրևների շրջանում, իսկ մյուս կեսը՝ չորային շրջանում: Հետազոտության արդյունքներն ուղիղ կապ ցույց տվեցին մոր սննդակարգի և երեխայի գենոմի միջև:

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ժամանակակից մայրական բժշկության մեջ ոչ ինվազիվ…

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …