Հազվադեպ հանդիպող «մոնո-մոնո» տեսակի միաձվանի երկվորյակ աղջիկներ են ծնվել միմյանց ձեռք բռնած

Հազվադեպ հանդիպող «մոնո-մոնո» տեսակի միաձվանի երկվորյակ աղջիկներ են ծնվել միմյանց ձեռք բռնած

Ինչպես գրում է DailyMail-ը, Օհայո նահանգում բնակվող կինը, 56 օր անցկացնելով հիվանդանոցում, ուրբաթ օրը լույս աշխարհ է բերել միաձվանի երկվորյակների:

Ջենան և Ջուլիանը ծնվել են Ակրոն Ջեներալ բժշկական կենտրոնում (Akron General)՝ կեսարյան հատմամբ, ընդ որում՝ նրանք «մոնո-մոնո» երկվորյակներ են (մոնոխորիալ մոնոամնիոտիկ երկվորյակ), ինչը նշանակում է, որ նրանք ունեցել են մեկ պտղապարկ և ընկերք: Բժիշկները վկայում են, սա բացառիկ երևույթ է, և այստեսակ ծնունդ հանդիպում է 1:10.000-ի հարաբերությամբ:

Աղջիկները միմյանց ձեռք էին բռնել, երբ բժիշկները նրանց ցույց տվեցին ծնողներին՝ Սառա և Բիլ Թիստլթվեյթներին: «Նրանք արդեն լավագույն ընկերներ են: Աչքերիս չէի հավատում, երբ տեսա նրանց ձեռք ձեռքի բռնած: Ապշելու բան է:», - նշել է երջանիկ մայրիկը:

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ժամանակակից մայրական բժշկության մեջ ոչ ինվազիվ…

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …