Ծխող կանայք ավելի շատ են տառապում նախադաշտանային համախտանիշով

Ծխող կանայք ավելի շատ են տառապում նախադաշտանային համախտանիշով

Եվս մեկ պատճառ, որպեսզի կանայք հրաժարվեն այնպիսի կործանարար սովորությունից, ինչպիսին ծխելն է: Գիտնականներն ապացուցել են, որ ծխախոտ օգտագործող կանայք կրկնակի շատ են տառապում նախադաշտանային համախտանիշով, քան չծխող կանայք: Ծխելը մեծապես ազդում է հորմոնակախյալ այնպիսի նախանշանների առաջացման վրա, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, բշտիկները, կրծքի ցավերը և այլն:

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ծխելը մեծացնում է միջին և ծանր նախադաշտանային համախտանիշի առաջացման վտանգը: Կանանց 20%-ն այնքան ծանր նախանշաններ է ունենում, որ դրանք անդրադառնում են փոխհարաբերությունների և աշխատանքի վրա: Ծխախոտի ծուխը փոփոխում է հորմոնների մակարդակը, այդ պատճառվ էլ ծխող կանանց շրջանում նախադաշտանային համախտանիշն առավել հաճախ է հանդիպում: Այս վարկածն ստուգելու նպատակով գիտնականներն օգտագործել են բուժքույրների առողջության հետազոտության (Nurses' Health Study II) տվյալները, որին մասնակցել է 116 687 ամերիկացի բուժքույր:

Հետազոտողներն առանձնացրել են բուժքույրների մի խումբ, ովքեր հետազոտման պահին չեն տառապել նախադաշտանային համախտանիշով: Այնուհետև նրանք համեմատել են 1057 կանանց մասին տեղեկությունները, ով նախադաշտանային համախտանիշ է ունեցել և 1968 կանանց, ովքեր երբեք չեն գանգատվել նախադաշտանային համախտանիշից:

Պարզ է դարձել, որ հետագա 2-4 տարիների ընթացքում վտանգը, որ ծխող կանայք նախադաշտանային համախտանիշ կունենան, 2.1 անգամ բարձր է: Որոշ տվյալների համաձայն ծխող կանայք ունեն այնպիսի հորմոնների փոփոխվող մակարդակ, ինչպիսիք են պրոգեստերոնը, էստրոգենը և տեստոստերոնը, որոնք կապված են նախադաշտանային համախտանիշի հետ: Նաև հայտնի է, որ ծխող կանանց դաշտանն ավելի կարճատև է և անկանոն, քան չծխողներինը: Բացի այդ ծխախոտը «սպանում» է վիտամին D-ն, ինչը կրկին կարող է հանգեցնել նախադաշտանային համախտանիշի:

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…