Կրկին մայրանալու անասելի երջանկությունը

Կրկին մայրանալու անասելի երջանկությունը

Վերջերս լույս աշխարհ եկած Նատալիի մայրիկը՝ Վիկան, պատմում է, որ առաջին երեխայից հետո ունեցել է երկու անհաջող հղիություն: Այնուհետև, ինչպես ինքն է բնորոշում, Աստծո հրաշքով գտել է իր բժշկին՝ Պավել Օլեգի Սոցկիյին, և զանազան հետազոտություններից ու պատճառը պարզելուց հետո բուժում ստացել, հղիացել: «Միասին անցել ենք շա՜տ դժվարություններով․ այդ ինն ամիսներն ինձ համար չափազանց երկար էին, բայց բժշկիս շնորհիվ հաղթահարեցի, ու հրաշքով ծնվեց մեր տան երկրորդ ուրախությունը:»,- նշում է Վիկան:

Ինչպես ցանկացած կին, այնպես էլ նա տարբեր զգացումներ է ունեցել, երբ իմացել է, որ բոլոր ջանքերը զուր չեն անցել, և ինքը կրկին հղի է, իսկ երկարուձիգ ինն ամիսներից հետո առաջին անգամ փոքրիկին գրկելուց հետո անբացատրելի զգացում է ունեցել՝ լի հոգատարությամբ և սիրով: «Այդ պահին մի բան էի զգում՝ անասելի երջանկություն։ Նայում էի փոքրիկիս ու մտածում՝ մի՞թե ես կարող էի այսքան մեծ պարգև ստանալ Աստծուց, մի՞թե այս հրաշքն ինձանից է ծնվել:»,- պատմում է մայրության բերկրանքը ևս մեկ անգամ ճաշակած մայրիկը:

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…