Աշխարհում առաջին ծննդաբերությունը արգանդի փոխպատվաստումից հետո

Աշխարհում առաջին ծննդաբերությունը արգանդի փոխպատվաստումից հետո

Ինչպես գրում է naked-science.ru-ն, առաջին անգամ Շվեդիայում կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստումից հետո: Ծննդաբերությունը հաջողությամբ է ավարտվել, երեխայի և մոր կյանքին վտանգ չի սպառնում:

Կնոջ անունը չի հրապարակվում: Հայտնի է, որ նա այժմ 36 տարեկան է: Շվեդուհին ծնվել էր առողջ ձվարաններով, սակայն առանց արգանդի: Այսպիսի անոմալիա ունենում է 4.500 կնոջից մեկը միայն: Որպես դոնոր հանդես է եկել կնոջ 61-ամյա բարեկամուհին:

Ինչպես պնդում է բրիտանական Lancet պարբերականը, երեխան լույս աշխարհ է եկել այս տարվա սեպտեմբերի վերջերին: Տղան ժամանակից շուտ է ծնվել՝ 1կգ 800գր քաշով: Բժիշկները՝ մասնավորապես ծնունդն ընդունած մանկաբարձը՝ Մաթս Բրենսթրեմը, հավաստիացնում է, որ երեխայի կյանքին և առողջության ոչինչ չի սպառնում:

Փորձարարական ծրագիրն սկսվել էր մեկ տարի առաջ Շվեդիայում: Ինը մասնակիցներին կատարվել էր արգանդի փոխպատվաստում: Փորձին մասնակցելու պատճառները տարբեր են եղել՝ անոմալիա և քաղցկեղ: Այժմ ևս երկու մասնակից հղի է:

Արգանդի փոխպատվաստումը ծայրաստիճան բարդ վիրահատություն է, ինչը պայմանավորված է օրգանի արյունաշրջանառության բարդ համակարգով: Արգանդի փոխպատվաստման փորձեր նախկինում ևս եղել են, օրինակ Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում, սակայն մեծագույն խնդիր է եղել օրգանիզմի կողմից օրգանը չընդունելու հանգամանքը:

Այժմ մասնագետները պնդում են, որ փոխպատվաստումը ծննդաբերելու հնարավորություն կտա հազարավոր կանանց, ում համար երեխա ունենալու միակ ելքը փոխնակ մայրությունն է:

 

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…