Արդեն իսկ հղի կինը կարող է կրկին հղիանալ

Արդեն իսկ հղի կինը կարող է կրկին հղիանալ

Արդեն իսկ հղի կինը կարող է կրկին հղիանալ: Այս երևույթը բժշկության մեջ կոչվում է կրկնակի հղիություն (սուպերֆետացիա) և բավականին հազվադեպ է հանդիպում:

Բժիշկներն այսպիսի դեպքերը երբեմն հայտնաբերում են, երբ երկվորյակի ծնվելուց հետո երկրորդ երեխան թերհաս տեսք է ունենում: Հետազոտություններից հետո հնարավոր է որոշել երեխաներից յուրաքանչյուրի բեղմնավորման օրը: Երբեմն տարբերությունը հասնում է 3-4 շաբաթի:

1960 թվականին Բալտիմորի (ԱՄՆ) հիվանդանոցներից մեկում երկվորյակ տղա է լույս աշխարհ եկել, որոնց բեղմնավորման միջև մի ամբողջ երկու ամիս է ընկած եղել:

2007 թվականին Միացյալ Թագավորությունում Ամելիա Սպենսը լույս աշխարհ է բերել երկվորյակի, ովքեր բեղմնավորվել են 3 շաբաթ տարբերությամբ: 

Իսկ 2009 թվականին ամերիկուհի Ջուլիա Գրովենբուրգը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է բերել երկու առողջ երեխայի, որոնց բեղմնավորումը կատարվել է 2.5 շաբաթ տարբերությամբ:

Տեսականորեն ձվազատման տարբեր ժամկետների ձվաբջիջների բեղմնավորումը հնարավոր է, սակայն քիչ է պատահում, որ երեխաները բարեհաջող լույս աշխարհ գան:

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…