MAMUL.am-ի անդրադարձը փետրվարի 8-ին կայացած սեմինարին

MAMUL.am-ի անդրադարձը փետրվարի 8-ին կայացած սեմինարին

www.Sotskiy.am կայքը ստեղծված է հատուկ կանանց համար, և մանկաբարձության ու գինեկոլոգիայի ոլորտում միակն է Հայաստանում իր տեսակով, որը մեծ շտեմարան է հանդիսանում ապագա մայրիկների ու արդեն մայրացած կանանց համար:

Կայքը ահռելի ինֆորմացիա է պարունակում կանանց սեռական առողջության, վերարտադրողական խնդիրների, զանազան գինեկոլոգիական հիվանդությունների, ու հղիությանը վերաբերող տարբեր թեմաների մասին:

Եվ ահա, փետրվարի 8-ին sotskiy.am կայքի անձնակազմը, հանձին կայքի ղեկավար մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկիի, կազմակերպել էր հատուկ հանդիպում-սեմինար կանանց համար, որտեղ շոշափվեցին գինեկոլոգիական տարբեր խնդիրներին առնչվող հարցեր:

Հիմնական մտահոգիչ թեմաներից էին հատկապես թրոմբոֆիլիա հիվանդության մասին հարցերը: Իսկ ահա այն հարցին, թե ծննդաբերությունից հետո ինչպե՞ս վերադառնալ նախկին կազմվածքին, բժիշկը պատասխանեց, որ պետք է սնվել կանոնավոր, այսինքն՝ օրվա ընտացքում ուտել քիչ-քիչ ու հաճախ, սննդակարգից բացառել հացաբուլկեղենն ու քաղցրավենիքը, և որ ամենակարևորն է՝ մեծացնել ֆիզիկական ակտիվությունը:

Հուսանք՝ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն, քանզի իրազեկված լինելն արդեն իսկ առողջույթյան գրավականն է:

 

Հեղինակ՝ Լուսինե Մարկոսյան

Աղբյուրը՝ mamul.am

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…