Էստրոգեն․ կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում

Էստրոգեն․ կարևորագույն հորմոն կնոջ օրգանիզմում

Կնոջ օրգանիզմում արտադրվող էստրոգեն հորմոնը պատասխանատու է մի շարք կարևոր գործառույթների համար, որոնցից գլխավորը երեխա լույս աշխարհ բերելն է։ Այս հորմոնի հավասարակշռությունը կարևոր նշանակություն ունի կնոջ առողջության համար։

Էստրոգենը պատասխանատու է ոչ միայն մայրանալու, այլև կնոջ վարքաբանական առանձնահատկությունների համար, որ ժողովուրդը հաճախ անվանում է աղջկական։

Էստրոգենի պակասը հանգեցնում է անպտղության

Էստրոգենի պակասը կարող է մազաթափության, օստեոպորոզի, անպտղության, ինչպես նաև քաղցկեղի պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է մշտապես հավասարակշիռ վիճակում պահել այս հորմոնը՝ խուսափելով ճարպոտ և քաղցր սննդից, ինչպես նաև հետևելով առողջ սննդակարգի կանոններին։

Էստրոգենն արտադրվում է ձվարաններում և ճարպային բջիջներում։ Կնոջ օրգանիզմը ճարպային բջիջներն օգտագործում է արական հորմոններից էստրոգեն ստանալու համար։ Շատ կարևոր է առողջ քաշի պահպանումը, քանի որ գեր կանանց օրգանիզմն ավելորդ քանակությամբ էստրոգեն է արտադրում, իսկ նվազ քաշով կանանցը՝ քիչ քանակությամբ։

Այս հորմոնի անբավարարությունը կամ ավելցուկը կարող է հանգեցնել անպտղության։ Առողջ քաշի պահպանման և էստրոգենի ավելորդ քանակությունից խուսափելու համար հրաժարվեք ճարպերով հարուստ սննդից, օգտագործեք օգտակար, չհագեցած ճարպեր՝ ձուկ և ձիթապտղի յուղ, մեծացրեք մրգերի և բանջարեղենի քանակը։

Կարդացեք՝  Ինչպե՞ս լրացնել էստրոգենների քանակը սննդի միջոցով

Ինչպե՞ս է էստրոգենն ազդում մազերի և ոսկորների վրա

Մի շարք հետազոտություններ վկայում են, որ մազաթափություն են ունենում այն կանայք, ում օրգանիզմում էստրոգենը և անդրոգենը չեն հավասարակշռում։ Շատերը մազաթափություն են ունենում հղիությունից հետո։

Էստրոգենների հավասարակշռությունը նպաստում է նաև առողջ ոսկրային հյուսվածքի ձևավորմանը։ Երբ կնոջ օրգանիզմում սկսվում է դաշտանադադարը, էստրոգենի քանակը նվազում է։ Դրա պակասը կարող է հանգեցնել օստեոպորոզի՝ ոսկրային հյուսվածքի քայքայման։ Ոսկորները թուլանում են, մեծանում է կոտրվածքների և դրանց հետևանքով առաջացած բարդությունների վտանգը։

Կարդացեք՝  Օստեոպորոզը և կլիմաքսը

Օստեոպորոզի կանխարգելման և բուժման մեթոդներից մեկը փոխարինող հորմոնային թերապիան է, որով բժիշկները դեղորայքի միջոցով վերահսկում են էստրոգենի մակարդակը՝ հավասարակշռելով հորմոնների մակարդակը։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…