Նստակյաց ապրելակերպը մեզ տագնապային է դարձնում

Նստակյաց ապրելակերպը մեզ տագնապային է դարձնում

Նստած գնալ աշխատանքի, նստած անցկացնել աշխատանքային օրը, նստած տուն վերադառնալ ․․․ Մասնագետները պնդում են, որ որքան երկար ենք նստում, այնքան հակվում ենք սթրեսի։

Նստակյաց ապրելակերպի հասցրած վնասը ֆիզիկական առողջությանը նորություն չէ։ Այժմ պարզվել է, որ այն անդրադառնում է նաև հոգեբանական վիճակի վրա։

Թասմանիայի համալսարանի հետազատողների խումբը, որ գլխավորում է Միշել Կալպատրիկը, գիտափորձ է իրականացրել, որի արդյունքում բացահայտել է նստած անցկացրած ժամանակի և առաջացած ճնշվածության կապը։

Հետազոտությանը մասնակցել է 3367 մարդ, ովքեր գնահատել են իրենց վերջին 4 շաբաթվա հոգեբանական վիճակը՝ տագնապայնության և դեպրեսիայի նշանները, նչպես նաև ֆիզիկական ակտիվությունը։

Տվյալների մշակումից հետո ակնհայտ է դարձել, որ այո, կա կապ նստակյաց ապրելակերպի և հուզական վիճակի միջև։ Այն մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում ավելի քան 6 ժամ անցկացրել էին նստած, ավելի ուժեղ էին տագնապ ու սթրես ապրել, քան նրանք, ովքեր աշխատավայրում նստել էին 3 ժամից ոչ ավել։ Տարբերություն է նկատվել կանանց և տղամարդկանց արդյունքներում․ պարզվել է, որ նստելու պատճառով կանայք ավելի են հակված հոգեբանական վիճակի վատացմանը։

Հատկանշական է, որ այն մասնակիցները, ովքեր վեցժամյա նստակյաց աշխատանքից հետո ակտիվ ապրելակերպ էին վարել, գնացել էին մարզասրահ, ցույց տվեցին այն նույն արդյունքները, ինչ գիտափորձի մյուս մասնակիցները։ Դա նշանակում է, որ հոգեբանական առողջությանը վնասում է հենց երկարատև անշարժ վիճակը, այլ ոչ թե ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը։

 Աղբյուրը
 
 
 Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ի՞նչ է NIPT-ը և ե՞րբ է անհրաժեշտ հանձնել

Ժամանակակից մայրական բժշկության մեջ ոչ ինվազիվ…

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …