Արդյո՞ք մտապահվում է այն, ինչ գրում ենք

Արդյո՞ք մտապահվում է այն, ինչ գրում ենք

Բանաստեղծություն սովորելիս կամ կարևոր տեղեկությունը կրկնելիս մենք ակամա փորձում ենք այն բարձրաձայն ասել։ Այս ճշմարտությունը հայտնի է դեռ դպրոցից՝ բարձրաձայն ասված տեքստն ավելի լավ է հիշվում, քան մտքում կրկնածը։ Ինչպե՞ս կարձագանքի հիշողությունը տեքստի արտաբերմանը, որը պետք է հիշել։

Վաղուց է բացահայտվել Production Effect-ը, որի համաձայն բարձրաձայն ասվածը մի քանի անգամ ավելի լավ է մտապահվում։ Հատկանշական է, որ արդյունքն ավելի լավ է լինում, երբ մարդ բարձր է խոսում, այլ ոչ թե շշուկով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ գիտափորձի մասնակիցներն ավելի լավ են հիշել այն բառերը, որոնք գրել են և պատկերացրել են, թե գրում են, քան այն մասնակիցները, ովքեր չեն գրել։ Ընդ որում՝ պարզվել է, որ իրականում գրված տեքստն ավելի երկարատև է հիշվել, քան այն, որը գրվել է «երևակայության մեջ»։

Պարզվում է, որ տեքստի ֆիզիկական արտաբերումը խթանում է հիշողությունը, սակայն ինչպես հավաստիացնում է Մանիտոբայի (Կանադա) համալսարանի հոգեբանության բաժնի պրոֆեսոր Ռենդել Կ․ Ջեյմսոնը, դա պարտադիր չէ։ Այսպիսով՝ ինչպե՞ս է տեղեկությունը մտապահվում ամենալավը։ Պետք է այն առավելագույնս երկար ժամանակով ամրապնդել հիշողության մեջ՝ գրելով թղթի վրա և միաժամանակ կրկնելով բարձրաձայն։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…