Երբ մեկ լուսանկարն ավելին է պատմում, քան տասնյակ գրված էջերը․ ընտիր լուսանկարներ

Երբ մեկ լուսանկարն ավելին է պատմում, քան տասնյակ գրված էջերը․ ընտիր լուսանկարներ

Երջանկության րոպեներին մարդիկ հաճախ շատ նուրբ պահեր չեն նկատում, իսկ լուսանկարիչն ակամայից տեսնում է ամենասիրունն ու հուզիչը՝ հմտորեն որսալով անկրկնելի ակնթարթները: Այս տպավորիչ, բնական ապրումներով լի լուսանկարների հեղինակն Արման Կարախանյանն է։

Արմանն սկսել է լուսանկարչությամբ զբաղվել 2005 թվականից, երբ ընկերն ԱՄՆ-ից բերել է նրա առաջին թվային խցիկը, և դրան հաջորդել է այդ նույն ընկերոջ հարսանիքը։   

Խոսելով լուսանկարչության և իր զգացումների մասին՝ Արմանն ասում է․ «Լուսանկարչությունը փորձ է ներկայացնելու, թե ինչպես ես տեսնում քեզ շրջապատող մարդկանց, հասարակությունը, քաղաքը, երկիրը։ Այն նաև յուրովի միկրոպատմագրություն է․ երբեմն մեկ լուսանկարն ավելին է պատմում, քան տասնյակ գրված էջերը։

Հարսանեկան լուսանկարչությունն իրականում ծանր և պատասխանատու աշխատանք է, քանի որ կան պահեր, որ տևում են վայրկյաններ, օրինակ՝ մատանիները փոխանակելը․ երբեք չես կարող խնդրել, որ կրկնեն։ Միևնույն ժամանակ ականատես ես լինում մարդկանց թերևս ամենաերջանիկ ու ամենանշանակալի օրվան, որը շատ հաճախ հուզում և ուրախությամբ է համակում նաև քեզ»։ 

Աղբյուրը՝ Arman Karakhanyan

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…