Արվեստի ապաքինող ուժը

Արվեստի ապաքինող ուժը

Գեղեցիկը մեղմում է ֆիզիկական ցավը։ Այս փաստը հաստատել են Բարիի համալսարանի (Իտալիա) նյարդաբանները։

Տարբեր դարաշրջանների հարյուրավոր նկարներից գիտափորձի մասնակիցներն ընտրել են իրենց կարծիքով քսան հիասքանչ և քսան տգեղ ստեղծագործություն։ Այնուհետև հետազոտողները լազերային ազդակի օգնությամբ մասնակիցների ձեռքը ցավեցրել են և խնդրել ուշադիր, առանց ուշադրությունը շեղելու նայել ընտրած նկարներին։

Ինչպես պարզվել է, երբ կամավորները նայել են Լեոնարդոյի, Բոտիչելլիի, Վան Գոգի սքանչելի աշխատանքներին, նրանց ցավի զգացումը մեկ երրորդով նվազել է ի տարբերություն այլ նկարների կամ դատարկ կտավի նայելուն (այդ հանգամանքը հաստատել են ուղեղի տարբեր բաժինների աշխատանքը չափող սարքերը)։

Դոկտոր Մարինա դե Տոմմասոն հույս ունի, որ այդ արդյունքները կհամոզեն հասարակությանը հոգ տանել ոչ միայն հիվանդանոցային կառույցների ֆունկցիոնալության, այլև վերջինների ներքին հարդարանքի գեղագիտական գրավչության մասին։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…