Սեքսը չի ծերանում

Սեքսը չի ծերանում

Այն փաստը, որ սեռական հարաբերությունն իսկապես կարևոր է տարեց մարդկանց համար, այլևս կասկած չի հարուցում։

Համընդհանուր հետազոտության արդյունքներ է ներկայացրել ամերիկացի գտնականների մի խումբ, որ գլխավորել է Սթեյսի Տեսլեր Լինդոուն։ Բժիշկները և սոցիոլոգներն առողջության և անձնական կյանքի մասին հարցում են անցկացրել հիսունյոթից ութսունհինգ տարեկան երեք հազար տղամարդու և կնոջ շրջանում՝ խնդրելով գրավոր պատասխանել առավել անձնական հարցերի։

Պարզվել է, որ 75-85 տարեկաններից անցած մեկ տարվա ընթացքում սիրով է զբաղվել մեկ չորրորդը, 64-ից 75 տարեկանների խմբում՝ կեսից մի փոքր ավելին։ 57-ից 64 տարեկանների սեռական ակտիվությունը մեկ չորրորդով բարձր է եղել։

Հետազոտության հեղինակների կարծիքով սեքսուալությունն ավելի շատ կախված է առողջության ընդհանուր վիճակից, քան տարիքից․ հիսունյոթ տարեկանից մեծ տղամարդկանց միայն 13%-ը և կանանց միայն 35%-ն է համաձայն, որ սեքսը կարևոր չէ։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…