Ծիծաղը մտերմացնում է

Ծիծաղը մտերմացնում է

Հումորը, անեկդոտներն ու կատակները հաճախ օգտագործում ենք լարված իրավիճակը մեղմելու կամ գործընկերոջ, մտերիմ մարդու կամ պատահական անցորդի հետ շփումը բարելավելու համար։

Անկեղծ ծիծաղը մարդկանց միջև վստահության և մտերմության նուրբ ակնարկ է։ Այս ենթադրությունը փորձի միջոցով ստուգել են Նյու Յորքի համալսարանի հոգեբաններ Բարբարա Ֆրեյլին և Արթուր Էրոնը։

Նրանք կամավորներին բաժանել են 48 զույգի (միասեռ)։ Նրանց մի մասը կատարել է չեզոք առաջադրանքներ, մյուս մասը՝ առաջադրաքներ կատակի, նմանակման տարրերով, օրինակ՝ սովորել պարել կապած աչքերով և հետևելով զույգի ցուցումներին։

Պարզվել է, որ այն զույգերը, ովքեր միասին ծիծաղել և կատակել էին, ավելի մտերիմ էին զգում իրար, քան նրանք, ովքեր պարզապես կատարել էին առաջադրանքները։

Հետազոտողները կարծում են, որ գիտափորձն ապացուցել է, որ հումորին պետք է լուրջ վերաբերվել։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…