Ամպամած եղանակի առավելությունը

Ամպամած եղանակի առավելությունը

Երբ ամպամած է կամ անձրև է գալիս, մեր տրամադրությունն ընկնում է, սակայն դա էլ իր լավ կողմն ունի․ տխրությունը մեզ ավելի ուշադիր է դարձնում։

Նոր Հարավային Ուելսի համալսարանի (Ավստրալիա) հետազոտողները մի յուրօրինակ գիտափորձ են անցկացրել։ Տեղի խանութներից մեկում դրամարկղի կողքին դրել են տասը փոքր դեկորատիվ իր (խաղալիք հրացան, խոզուկ-խնայատուփ և այլն)։ Այնուհետև խանութից դուրս եկող գնորդներին խնդրել են գնահատել իրենց տրամադրությունը և հարցրել են դրամարկղի մոտ դրված իրերի մասին։

Պարզվել է, որ ամպամած եղանակին գնորդներն ավելի հաճախ են հայտնել վատ տրամադրության (ինչպես և սպասվում էր) մասին և միջինում չորս անգամ ավել իր են հիշել, քան պարզ, արևոտ եղանակին։

Բացահայտվել է ևս մեկ նրբություն․ լավ, ավելի ճիշտ և մանրամասնորեն ենք հիշում այն իրավիճակները, որոնց բախվում ենք, երբ տխուր ենք։ Այնպես որ՝ անձրևոտ եղանակին արդյունավետ կլինի անել մի գործ, որը կենտրոնացվածություն և մեծ ինֆորմացիան լավ մտապահելու կարողություն է պահանջում։

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ամենօրյա ինտիմ հիգիենա

Ինտիմ գոտու հիգիենան կարևոր դեր ունի կնոջ ընդհանուր առողջության…

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսպլանոնը որպես նորագույն հակաբեղմնավորիչ և բուժիչ մեթոդ

Նեքսապլանոնը (Nexplanon, էտոնոգեստրել պարունակող իմպլանտ)…

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Ինչու են որոշ մարդիք քնում անմիջապես սեռական հարաբերությունից հետո

Սեռական հարաբերությունն ապրումային, հուզական և …

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հեշտոցամուտքի լայնացումը կանանց մոտ հանդիպող մի երևույթ է…